четверг, 7 апреля 2011 г.

Միջդպրոցական համակարգչային մրցույթ


              Առաջ  <<Ոզնի>>
            Ոզնի… Մի փշոտ, բայց միևնույն ժամանակ շատ բարի, խելացի կենդանի, որն այս տարի շատ բարիքներ բերեց դպրոցականներին:
            <<Ոզնի>>… Այդպիսին էր այն մրցույթի անունը, որն անցկացվեց Շենգավիթ համայնքում և որին մասնակցեցին  6-7-րդ դասարանի շուրջ 80 աշակերտներ տասը դպրոցներից: Մրցույթի կազմակերպիչներն էին հ. 65 և հ161 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը:
            Բոլոր մասնակից աշակերտները ստացան վկայագրեր, իսկ հաղթողները` պատվոգրեր:
            Մրցույթի վերաբերյալ ինձ հետ խոսեց հ.65 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի ընկ. Ռ. Նիկոյանը:
            - Ինչու° <<Ոզնի>>
            - <<Ոզնի>> անունը մենք կապեցինք ապրիլի 1-ի հետ: Բացի այդ երեխաների համար անունը շա¯տ  հիշվող էր: Ցանկանում ենք, որ այն  անցկացվի  ոչ միայն Շենգավիթ համայնքի, այլև ողջ հանրապետության երեխաների միջև: Անցյալ տարի մրցույթն անուն չուներ, ուրախ ենք, որ այժմ այն անուն ունի:
            - Ո՞րն է ձեր և <<Ոզնի>>-ի  նպատակը:
            - Այս մրցույթը  իրար է մերձեցնում երեխաներին, նրանք սկսում են համագործակցել միմյանց հետ: Նոր ընկերների ձեռքբերումը ևս կարևոր է: Ընդհանրապես մրցույթն անցկացվել է  2  փուլով: Դպրոցում մենք նախընտրական փուլ կազմակերպեցինք և ընտրեցինք լավագույներին: Երեխաները աշխատում էին Paint և MS Word ծրագրերով: Մենք չենք ընտրել միայն նրանց, ովքեր լավ գնահատականներ ունեն: Վատ սովորողներին ևս հնարավորություն է ընձեռնվել մասնակցել մրցույթին :
            Հ. 65  դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Աշոտ Կարապետյանը և Մերի Արշակյանը <<Ստեղծագործական միտք>> անվանակարգում գրավել էին 2-րդ տեղը, իսկ 6-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արշակյանը` 1-ին տեղ: Նրանք կիսվեցին իրենց տպավորություններով: 
           Մերի – Մրցույթի շնորհիվ մենք ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ: Անցյալ տարի ևս մասնակցել եմ այս մրցույթին  և  հաջորդ տարի անպայման կփորձեմ:
            Աշոտ – Մեծ բավականություն ստացա մրցույթից: Բոլորս կցանկանայինք, որ նմանատիպ միջոցառումները  հաճաախակի կազմակերպվեին: Անցյալ տարվա և այս տարվա միջև մի տարբերություն կա անցյալ տարի 1-ին տեղն է գրավել, այս տարի` 2-րդը  (ծիծաղում է):
            Շուտով սպասվում է նոր մրցույթ: Մինչև ապրիլի  7-ը երեխաները  Paint  ծրագրով պետք է նկար նկարեն կամ բացիկ պատրաստեն` նվիրված ապրիլի  7-ին:Լավագույն աշխատանքները կհայտնվեն դպրոցի կայքում:
                                                                                                              Ռոզա Գրիգորյան  
111 դասարան

вторник, 5 апреля 2011 г.


Լեոյի անվ. հ. 65 ավագ դպրոցի
7-րդ դաս. աշակերտ
Կարապետյան Աշոտ
<<Երեխաների առաջնորդություն և շահերի պաշտպանություն>> 


  Այս   սեմինարները  ինձ  շատ  կարևոր  բաներ  սովորեցրին: Ես իմացա   թե  ինչպես  լինել  երկրին  պիտանի  մարդ  և  լավ  առաջնորդ: Թե   ինչ  է  պետք  մարդուն  բարձրունքների հասնելու  համար: Սովորեցի  ճիշտ  ապրել:
  Այս  սեմինարներից   ես  մեծ  տպավորություններ  ստացա, ինձ շատ դուր  եկավ  և կցանկանամ, որ  նման միջոցառումներ  հաճախ կազմակերպվեն: Այս    ընթացքում ես բազմաթիվ ընկարներ  ձեռք բերեցի և դա  իմ  համար ամենակարևորն  էր: