пятница, 23 сентября 2011 г.

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՈՐՈՇԵԼ Է...

Այսօր Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի գրադարանում կայացավ Աշակերտական Խորհրդի հերթական նախապատրաստական նիստը, որին մասնակցում էին մեկական աշակերտներ յուրաքանչյուր դասարանից: Խորհուրդը նախագահ ընտրեց 11-5 դասարանի աշակերտուհի Աննա Բաբլոյանին, իսկ նրա տեղակալ` Անի Կեսոյանին, 11-2 դասարանից: Խորհրդի հաջորդ նիստի օրը կորոշի նախագահը: Խորհուրդը համակարգվում ` դպրոցի կազմակերպիչ Ա.Պետրոսյանի կողմից:

понедельник, 12 сентября 2011 г.

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՄԵԿՆԵԼ ՖՐԱՆՍԻԱ?

  Այս ծրագիրը մինչև 30 տարեկան այն անձանց համար է, ովքեր լավ լրագրող կամ բլոգեր են: Հարգարժան պատանիներ, եթե դուք տիրապետում եք անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներին, ունեք լրագրողական տաղանդ(գրած հոդվածներ, նյութեր, վիդեոներ, բլոգներ և ալյն), ապա դուք կարող եք  հոկտեմբերի 17-ից 20-ը մասնակցել UNESCO-ի կազմակերպած երիտասարդական ֆորումին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ավելին կարող եք իմանալ http://applytostudy.blogspot.com/2011/09/7th-unesco-youth-forum.html կայքում:

пятница, 2 сентября 2011 г.

ԲՈՂՈՔՆԵՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Ինչպես գիտենք`  2011թ. հուլիսի 11-17-ը Ծաղկաձորի <Ալիք> հանգստյան տանը տեղի ունեցավ հավաք <Իմ մասին>(Speaking for myself) խորագրով, որին մասնակցում էին աշակերտներ Երևանի տարբեր համայնքներից և Տավուշի մարզից: Հավաքին մասնակցում էին նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի որոշ աշակերտներ: Հավաքի ընթացքում աշակերտները քննարկեցին և գնահատեցին Հայաստանում կրթության որակը:: Արդյունքում` Երևանի տարբեր համայնքներից ժամանած աշակերտները(որոնց թվում էին նաև մեր դպրոցի դեսպանորդները) և միջազգային այլ կազմակերպությունների ակտիվիստներն ու կոորդինատորները եկան հետևյալ եզրակացության.

  • Հայաստանում ճիշտ չեն իրականացվում դասագրքերի բաշխումները: Հաճախ դրանից տուժում են մարզերի դպրոցները, որոնք բավարար քանակով գիրք չեն ստանում:
  • Դպրոցներում ճիշտ և հաճախ նաև չեն գործում Աշակերտական Խորհուրդները, որոնք մեծ դեր են խաղում յուրաքանչյուրի դպրոցի ինքնակառավարման վրա:
  • Ուսուցիչը հաճախ ուժ է կիրառում աշակերտի վրա:
  Հավաքում, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի աշակերտները, Երևաի այլ ավագ դպրոցների և Տավուշի մարզի այլ դպրոցների աշակերտների հետ մասնակցեց կրթության որակի քննարկմանը: Հատկապես տպավորիչ էր Նոր-Նորքի Գայի անվան դպրոցի ԱԽ նախագահ Արմեն Միրաքյանի հայտարարությունը ավագ դպրոցի անգլերենի դասագրքերի վերաբերյալ. <Դրանք սխալ են կազմված, որոշ կարևոր բառեր բառարանից պակասում են, իսկ բառարանային բառերը, որոնք պետք է գտնվեին տեքստից առաջ-գտնվում են տեքստից հետո>-ընդգծել է Ա.Միրաքյանը: 
 Այս անբողջ խառնաշփոթի միակ լավ կողմն այն է, որ գոնե 1-4-րդ դասարացիները իրենց գրքերը ստանալու են համարյա անվճար:
 Հավաքում քննարկված <Կրթական Խնդիրներ>-ի վերլուծություններն ու եզրահանգումները հանդիսավորությամբ տրվել են ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:

ՕՐԱԿԱՐԳ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ


 ...Դպրոցում կազմավորված նոր դասարաններում ուսուցչները կիրառում են ծանոթության հետևալ ձևը.  Յուրաքանչյուր աշակերտ կամ աշակերտուհի զույգ թղթի վրա գրում է իր անունը և ամրացնում սեղանին: Դա թույլ է տալիս ուսուցիչներին չկրկնել <Անունդ ինչ է> արտահայտությունը: Բանաձևը կիրառվում է դպրոցի ավագ դառնալու օրվանից:
 Այսօր, դասարաններում իրենց խորհուրդներով, առաջարկներով և դիտողություններով հանդես եկան միայն դասվարները: Վաղվանից կսկսվի դպրոցի բնականոն աշխատանքը: Աշակերտներն արդեն կծանոթանան այլ ուսուցիչների հետ, որոնք դասավանդելու են իրենց առաջիկա երեք տարիների ընթացքում: 

ԿԱՅԱՑԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐՄԵԿՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

  Շատ սպասված օրն արդեն ետևում է: 160-ից ավել աշակերտ այսօր իր տեղը գտավ մեր դպրոցում: Դպրոցի դիմաց կայացավ միջոցառում: 10-րդ դասարանի աշակերտուհի Ա.Մհերյանի կողմից պաշտոնապես ընթերցվեց աշակերտի պարտավորությունների երդման տեքստը: Ասմունքով հանդես եկավ 11-1 դասարանի աշակերտուհի Հռիփսիմեն, իրենց ուղերձները ծնողներին և աշակերտներին հղեցին դպրոցի տնօրեն Ն.Գ.Խրիմյանը և Աշակերտական Խորհրդի նախագահ, դպրոցի MEDIA կենտրոնի նախագահ` Ռ.Գրիգորյանը: Այնուհետև նորանշանակ դասղեկները իրենց  դասարաններին ուղեկցեցին դպրոց` ծանոթանալու և միմյանց ավելի լավ ճանաչելու ակնկալիքներով...