четверг, 20 октября 2011 г.

Ուսուցչի աշխատանքի արդյունքը նման է գեղեցիկ բերքահավաքի...




  Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոսկեզօծ աշնանը նվիրված միջոցառում: Մեր դպրոցի 4-րդ դասարանցիները փայլեցին իրենց դերասանական հմտություններով, սահուն խոսքով, վարժ ու հմուտ գործելակերպով: Աշակերտները մարմնավորում էին չվող թռչուններին,գույնզգույն մրգերին: Իրենց խոսքով նկարագրում ու ներկայացնում էին ոսկեզօծ աշնան աննկարագրելի գեղեցկությունն ու բերքառատությունը: Եվ քանի որ հոկտեմբերի 5-ը համարվում էր ուսուցչի տոնը, նրանք նույնպես անպակաս չմնացին շնորհավոանքներից ու բարեմաղթանքներից: Երեխաներն իրենց խոսքով շնորհավորեցին ուսուցչի տոնը, և գեղեցիկ ծաղիկներ նվիրեցին:
   Հանդեսի ավարտին ներկաները եկան այն եզրահանգման, որ աշնան գործը և ուսուցչի աշխատանքը կարելի է նմանեցնել, քանի որ երկուսի աշղատանքի արդյունքը դա գեղեցիկ բերքահավաքն է: 


 
 


8-րդ դաս. աշակերտուհի
 Նալբանդյան Լիլիթ