воскресенье, 17 июля 2011 г.

ԿԱՅԱՑԱՎ <ԻՄ ՄԱՍԻՆ> ԽՈՐԱԳՐՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՃԱՄԲԱՐԸ

2011թ. հուլիսի 11-17-ը Ծաղկաձորի <Ալիք> հյուրանոցային համալիրում կայացավ Հույսի Կամուրջ ՀԿ-ի  կազմակերպված երիտասարդական ֆորումը, <ԻՄ ՄԱՍԻՆ>(Speaking for mysef)  խորագրով, որին մասնակցեցին Երևանից և Տավուշի մարզից թվով 84 պատանի: Ճամբարի կազմակերպմանը աջակցել էին Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանական Oxfam և Դանիական Mission East(Առաքելություն Արեվելք) կազմակերպությունները: Ճամբարը նպատակ ուներ սովորեցնել երեխաներին իրենց իրավունքները և  դարձնել իրենց ձայնը լսելի: Ճամբարի ղեկավարությունը և ճամբար ժամանած հյուրերը խոսեցին Աշակերտական Խորհուրդներից: Նրանք կարևորեցին բոլոր դպրոցներում ԱԽ-երի ճիշտ կազմակերպումը, ընտրությունը և գործունեությունը: Կատարվեցին պրեզենտացիոն միջոցառումներ, որոնք վարեցին Երիտասարդ Առաջնորդների Դպրոցից ժամանած հյուրերը: Նրանք ներկայացրեցին աշակերտների, ուսուցիչների, տնօրենի, ՈւսԽորհրդի, ԾնողԽորհրդի և ԱշԽորհրդի դերը դպրոցի կառավարման մեջ: Սեպտեմբերից ճամբարի մասնակիցները կստանան Աշակերտական Խորհրդի օրենսդրությունը: