пятница, 10 июня 2011 г.

Ապագայում բոլոր ուսուցիչները պետք է տիրապետեն համակարգչին

     ՀՀ  ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը իր հարցազրույցներից մեկում նշել է. <<Մենք չենք կարող հարմարվել ներկային, մենք պետք է նայենք դեպի ապագա: Մենք չենք առաջարկում հեղափոխական լուծումներ, առաջարկում ենք էվոլյուցիոն լուծումներ, չենք ասում` այս տարվա ընթացքում ով չհանձնի համակարգչային գիտելիքների ստուգարքը, չի աշխատելու դպրոցում, նման բան չի լինելու, բայց մենք ասում ենք, որ երկու տարի հետո նման պահանջը լինելու է պարտադիր: Այսօրվանից զգուշացնում ենք, պատրաստում ենք, որ երկու տարի հետո անակնկալ չլինի>>:
       Մեր նախարան գուցե չգիտի, որ անգամ մայրաքաղաքի որոշ դպրոցներում  առկա չեն համակարգչային սենյակները: Էլ չեմ ասում, որ <<Ինֆորմատիկա>> առարկան դասավանդող ուսուցիչներից ոչ բոլորն են տիրապետում համակարգչին, ուր մնաց թե մյուս ուսուցիչները սովորեն համակարգչով աշխատել: Պահանջներ դնելն միշտ էլ հեշտ է, իսկ ով պետք է իրագործի դպրոցի պահանջներն:
Ռ. Նիկոյան

Շարունակվում են տնօրենների քննությունները

  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, կարևորելով ոլորտում իրականացվող գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, միաժամանակ արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, տեղեկացնում է, որ 2011թ.-ի փետրվարի 18-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում նախարարության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն և 131 տնօրենի պաշտոնակատար:
Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն և 33 տնօրենի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:
 
Աղբյուր` Panorama.am

понедельник, 6 июня 2011 г.

10-րդ դասարանի փոխադրական քննություններ

    Լեոյի անվան հ. 65 ավագ դրպոցում շարունակվում են ընթանալ փոխադրական քննույթունները: Պատմաիրավագիտական և լեզվաբանական հոսքերում սովորողներն այսօր հանձնում են քննություն <<Հայոց պատմություն>> առարկայից, իսկ ֆիզիկամաթեմատիկական հոսքում սովորողները` <<Ֆիզիկա>> առարկայից: