понедельник, 19 марта 2012 г.

Անվտանգության կանոններ


Մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների պատրաստած տեսանյութը նվիրված ապահով համացանցի օգտագործման

Լեոյի անվան հ. 65 դպրոցի 7-րդ դասարանցիները ներկայացնում են

       Այսօր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված համերգ-միջոցառում, որը կազմակերպել էր 11-8 դասարանի աշակերտ Մինաս Իգիթբաշյանը: Մինչ համերգը սկսելը դահլիճում գտնվող կին ուսուցիչներին ծաղիկներ բաժանվեցին: Համերգի ցանկը բազմազան էր` սիրված, հին ու նոր, հայկական և արտասահմանյան երգեր, ասմունք, պար: Հրավիրված էին դպրոցի բոլոր ուսուցիչները, ԱԽ-ի, ԾԽ-ի և ԴԽ-ի անդամները, ՀՀ ԿԳՆ աշխատակիցներ և Շենգավիթ վարչական շրջանի որոշ դպրոցների տնօրեններ: Շնորհավորանքներով հանդես եկան դպրոցի տնօրենը և ՀՀ ԿԳՆ դպրոցների բաժնի պետը:
                                                                 Հեղինակ` Վարդան Մովսիսյան 

вторник, 6 марта 2012 г.

Առաջին քայլերը <Հայ ասպետ>-ում


Երեկ մեր դպրոցի տնօրեն Նորայր Խրիմյանը հանդիպեց <<Հայ ասպետ>> հեռուստախաղի մասնակիցների հետ և բազում խորհուրդներ հղեց խաղի մասնակիցներին: Ի դեպ, հաջորդ շաբաթ մեր դպրոցում սպասվում է փորձնական մի խաղ-մրցույթ` <<Հայ ասպետ>>-ի մասնակիցները կխաղան ընդդեմ դպրոցի ուսուցիչների և նրանց հետ կփորձեն իրենց ուժերը: Հիշեցնենք, որ այս տարի հեռուստախաղում փոփոխություններ են կատարվել. բացի բուն խաղից կկազմակերպվի նաև անհատական խաղ` յուրաքանչյուր թիմից կընտրվի մեկ լավագույն մասնակից ով կպայքարի գլխավոր մրցանակի `IPOD-ի և 3-օրյա ուղևորության համար դեպի Անի: Մասնկիցներ կընտրվեն նաև պարտված թիմերից: Հետաքրքիր է` ով կլինի այդ երջանիկը: 

                                                                                                                Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

воскресенье, 4 марта 2012 г.

Այցելություն Ազգային Ժողով


Գարնանային առաջին օրը, մարտի 1-ն, Երևանի և Տավուշի մարզի որոշ դպրոցականներ, որոնց թվում նաև` թիվ 65 ավագ դպրոցի ներկայացուցիչը, այցելեցին Հայաստանի բարձրագույն ղեկավար մարմին` Ազգային Ժողով: Աշակերտներին ԱԺ-ի նախամուտքում դիմավորեց պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Այնուհետև աշակերտներին ուղեկցեցին ԱԺ-ի դահլիճի ԶԼՄ-ների համար նախատեսված օթյակ: Ասյտեղից նրանք ականատես եղան <պատմական> մի պահի` ԱԺ-ն ընդունեց կառավարության ներկայացրած <Արտակարգ դրության> մասին օրինագիծը: Մինչ օրինագծի ընդունման քվեարկության անցնելը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այս ամենից հետո, աշակերտներն անցան հարցազրույցների, քննարկումների և պաշտոնական հանդիպումների համար նախատեսված սրահ, որտեղ դպրոցականներին ընդունեց ԱԺ-ի նախագահ Սամվել Նիկոյանը: Ս.Նիկոյանը պատասխանեց երեխաների հարցերին, իսկ հարցադրումներից հետո նրանց հրավիրեցին ԱԺ-ի բուֆետ նախաճաշելու: Հանդիպումը կազմակերպել էր <Հույսի Կամուրջ> հասարակական կազմակերպությունը: