среда, 22 февраля 2012 г.

Նշվեց մայրենիի օրը...

 Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հայտարարված է մայրենիի օր:
Այսօր Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցում մեկ օր ուշացումով նշվեց մայրենիի օրը: Ուշացման պատճառը հարգելի էր` երեկ միջոցառման մասնակից աշակերտները գրականության օլիմպիադայի տարածքային փուլում պատվով ներկայացնում էին իրենց սիրելի դպրոցը: Այսօրվա միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տառերի ստեղծմանը նվիրված ֆիլմ, իսկ երեխաները ասմունքեցին բանաստեղծություններ` նվիրված այդ նշանակալից տոնին: 
 Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր դպրոցներում և մշակութային հաստատություններում այս օրերին տեղի են ունենում մայրենիի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:







среда, 15 февраля 2012 г.

Երկու հագեցած օր...

<<Սեյվ դը Չիլդրեն>> կազմակերպությունը Երևանի Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցում փետրվարի 14-15-ը կազմակերպել էր <<Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության>> ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեցին սեմինար-դասընթացներ աշակերտական խորհրդների հետ` ուղղված երեխայի իրավունքների և դպրոցի կառավարման գործընթացներում ԱԽ և ԾԽ դերի մասնակցության բարձրացման: Առաջին օրը կայացավ հանդիպում սոցիոլոգի, երկրորդ օրը` հոգեբանի հետ: Սեմինարները շատ հետաքրքիր էին և հագեցած: Հանդիպմանը մասնակցեցին նաև այլ դպրոցի ԱԽ-ի անդամներ: Վերջում բոլորն ստացան մասնակցության վկայագրեր:


12 դասարանի աշակերտուհի 
Ռոզա Գրիգորյան 


вторник, 14 февраля 2012 г.

Օգտվել համացանցից ԱՊԱՀՈՎ

 Շարունակվում են բաց-դասերի անցկացումը: Աշակերտները տարբերակում են համացանցի լավ ու վատ կողմերը և առաջարկում համացանցից ապահով օգտվելու իրենց կանոնները:  














среда, 8 февраля 2012 г.

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ

 Փետրվարի 7-ն նշվում է <<Ապահով համացանց>>-ի օրը:
Մայքրոսոֆտ Հայաստան ընկերության և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպված <<Բացահայտիր վիրտուալ աշխարհը ապահով>>  թեմայով մրցույթին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել մեր դպրոցի աշակերտները:





 Մեր աշակերտները տիրապետում են անվտանգ համացանցի կանոններին...