суббота, 13 августа 2011 г.

Աջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այդ ուղղությամբ կարևոր  նախաձեռնություններից մեկն է անցումը եռամյա ավագ դպրոցին: Նոր ավագ դպրոցի կազմակերպական ձևերի ու սկզբունքների ներդրումը կխթանի ավագ դպրոցում կրթության որակի բարելավմանը:
Ներկայումս ավագ դպրոցում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Դրանք են.
  • Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, սակայն ուսումնական հաստատություններում գործում է հիմնականում ընդհանուր հոսքը£ Մասնագիտական կրթության նախաշեմին սովորողները դպրոցում անհրաժեշտ և բավարար ժամանակ չեն հատկացնում իրենց ընտրած առարկաների ուսումնասիրման համար: Ծնողների գերակշիռ մասը, չվստահելով իրենց երեխաների դպրոցում ստացած գիտելիքներին և ակնկալելով բարձր գնահատականներ, դիմում են կրկնուսույցներին բուհական ընդունելության նախապատրաստման ժամանակաշրջանում£ Մի շարք առարկայական բնագավառներում կրկնուսույցներով ծանրաբեռնված ուսուցման հետևանքով, սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև հաճախակի բացակայում են դասերից:
  • Ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը բավարար չէ£ Միջնակարգ դպրոցներում միջին և ավագ դասարանների ուսուցիչները հիմնականում նույն անձինք են, իսկ հիմնական և ավագ դպրոցներում  դասավանդող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող պահանջները նույնն են£
  • Ցածր է ավագ դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը,   դպրոցների մեծ մասում չկան ժամանակակից ռեսուրս կենտրոններ, լաբորատորիաներ և հագեցված գրադարաններ:
  • Ավագ դպրոցում ստացած կրթությունը չի բավարարում  աշխատաշուկայի պահանջներին
Ավելին`www.school65.weebly.com

Комментариев нет:

Отправить комментарий