Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոսկեզօծ աշնանը նվիրված միջոցառում: Մեր դպրոցի 4-րդ դասարանցիները փայլեցին իրենց դերասանական հմտություններով, սահուն խոսքով, վարժ ու հմուտ գործելակերպով: Աշակերտները մարմնավորում էին չվող թռչուններին,գույնզգույն մրգերին: Իրենց խոսքով նկարագրում ու ներկայացնում էին ոսկեզօծ աշնան աննկարագրելի գեղեցկությունն ու բերքառատությունը: Եվ քանի որ հոկտեմբերի 5-ը համարվում էր ուսուցչի տոնը, նրանք նույնպես անպակաս չմնացին շնորհավոանքներից ու բարեմաղթանքներից: Երեխաներն իրենց խոսքով շնորհավորեցին ուսուցչի տոնը, և գեղեցիկ ծաղիկներ նվիրեցին:
Հանդեսի ավարտին ներկաները եկան այն եզրահանգման, որ աշնան գործը և ուսուցչի աշխատանքը կարելի է նմանեցնել, քանի որ երկուսի աշղատանքի արդյունքը դա գեղեցիկ բերքահավաքն է:
Այս ծրագիրը մինչև 30 տարեկան այն անձանց համար է, ովքեր լավ լրագրող կամ բլոգեր են: Հարգարժան պատանիներ, եթե դուք տիրապետում եք անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներին, ունեք լրագրողական տաղանդ(գրած հոդվածներ, նյութեր, վիդեոներ, բլոգներ և ալյն), ապա դուք կարող եք հոկտեմբերի 17-ից 20-ը մասնակցել UNESCO-ի կազմակերպած երիտասարդական ֆորումին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ավելին կարող եք իմանալ http://applytostudy.blogspot.com/2011/09/7th-unesco-youth-forum.html կայքում: