среда, 22 февраля 2012 г.

Նշվեց մայրենիի օրը...

 Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հայտարարված է մայրենիի օր:
Այսօր Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցում մեկ օր ուշացումով նշվեց մայրենիի օրը: Ուշացման պատճառը հարգելի էր` երեկ միջոցառման մասնակից աշակերտները գրականության օլիմպիադայի տարածքային փուլում պատվով ներկայացնում էին իրենց սիրելի դպրոցը: Այսօրվա միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տառերի ստեղծմանը նվիրված ֆիլմ, իսկ երեխաները ասմունքեցին բանաստեղծություններ` նվիրված այդ նշանակալից տոնին: 
 Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր դպրոցներում և մշակութային հաստատություններում այս օրերին տեղի են ունենում մայրենիի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:







Комментариев нет:

Отправить комментарий