пятница, 10 июня 2011 г.

Շարունակվում են տնօրենների քննությունները

  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, կարևորելով ոլորտում իրականացվող գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, միաժամանակ արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, տեղեկացնում է, որ 2011թ.-ի փետրվարի 18-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում նախարարության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն և 131 տնօրենի պաշտոնակատար:
Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն և 33 տնօրենի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий