пятница, 10 июня 2011 г.

Ապագայում բոլոր ուսուցիչները պետք է տիրապետեն համակարգչին

     ՀՀ  ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը իր հարցազրույցներից մեկում նշել է. <<Մենք չենք կարող հարմարվել ներկային, մենք պետք է նայենք դեպի ապագա: Մենք չենք առաջարկում հեղափոխական լուծումներ, առաջարկում ենք էվոլյուցիոն լուծումներ, չենք ասում` այս տարվա ընթացքում ով չհանձնի համակարգչային գիտելիքների ստուգարքը, չի աշխատելու դպրոցում, նման բան չի լինելու, բայց մենք ասում ենք, որ երկու տարի հետո նման պահանջը լինելու է պարտադիր: Այսօրվանից զգուշացնում ենք, պատրաստում ենք, որ երկու տարի հետո անակնկալ չլինի>>:
       Մեր նախարան գուցե չգիտի, որ անգամ մայրաքաղաքի որոշ դպրոցներում  առկա չեն համակարգչային սենյակները: Էլ չեմ ասում, որ <<Ինֆորմատիկա>> առարկան դասավանդող ուսուցիչներից ոչ բոլորն են տիրապետում համակարգչին, ուր մնաց թե մյուս ուսուցիչները սովորեն համակարգչով աշխատել: Պահանջներ դնելն միշտ էլ հեշտ է, իսկ ով պետք է իրագործի դպրոցի պահանջներն:
Ռ. Նիկոյան

Комментариев нет:

Отправить комментарий