пятница, 2 сентября 2011 г.

ԲՈՂՈՔՆԵՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Ինչպես գիտենք`  2011թ. հուլիսի 11-17-ը Ծաղկաձորի <Ալիք> հանգստյան տանը տեղի ունեցավ հավաք <Իմ մասին>(Speaking for myself) խորագրով, որին մասնակցում էին աշակերտներ Երևանի տարբեր համայնքներից և Տավուշի մարզից: Հավաքին մասնակցում էին նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի որոշ աշակերտներ: Հավաքի ընթացքում աշակերտները քննարկեցին և գնահատեցին Հայաստանում կրթության որակը:: Արդյունքում` Երևանի տարբեր համայնքներից ժամանած աշակերտները(որոնց թվում էին նաև մեր դպրոցի դեսպանորդները) և միջազգային այլ կազմակերպությունների ակտիվիստներն ու կոորդինատորները եկան հետևյալ եզրակացության.

  • Հայաստանում ճիշտ չեն իրականացվում դասագրքերի բաշխումները: Հաճախ դրանից տուժում են մարզերի դպրոցները, որոնք բավարար քանակով գիրք չեն ստանում:
  • Դպրոցներում ճիշտ և հաճախ նաև չեն գործում Աշակերտական Խորհուրդները, որոնք մեծ դեր են խաղում յուրաքանչյուրի դպրոցի ինքնակառավարման վրա:
  • Ուսուցիչը հաճախ ուժ է կիրառում աշակերտի վրա:
  Հավաքում, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի աշակերտները, Երևաի այլ ավագ դպրոցների և Տավուշի մարզի այլ դպրոցների աշակերտների հետ մասնակցեց կրթության որակի քննարկմանը: Հատկապես տպավորիչ էր Նոր-Նորքի Գայի անվան դպրոցի ԱԽ նախագահ Արմեն Միրաքյանի հայտարարությունը ավագ դպրոցի անգլերենի դասագրքերի վերաբերյալ. <Դրանք սխալ են կազմված, որոշ կարևոր բառեր բառարանից պակասում են, իսկ բառարանային բառերը, որոնք պետք է գտնվեին տեքստից առաջ-գտնվում են տեքստից հետո>-ընդգծել է Ա.Միրաքյանը: 
 Այս անբողջ խառնաշփոթի միակ լավ կողմն այն է, որ գոնե 1-4-րդ դասարացիները իրենց գրքերը ստանալու են համարյա անվճար:
 Հավաքում քննարկված <Կրթական Խնդիրներ>-ի վերլուծություններն ու եզրահանգումները հանդիսավորությամբ տրվել են ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:

Комментариев нет:

Отправить комментарий