пятница, 20 апреля 2012 г.

Հայ ասպետ

 Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրված <<Հայ ասպետյան>> Ասպարեզ խաղում մեր դպրոցի սան Էդգար Մեհրաբյանը փայլուն ելույթ ունեցավ` ցուցադրելով հիանալի և գեղեցիկ խաղ, ինչի առթիվ նրան շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ: Այս տարի սեպտեմբերին մեր թիմը կրկին կպայքարի լավագույնը կոչվելու տիտղոսի համար` ևս մեկ փայլուն խաղ ցուցադրելով: Առաջին իսկ խաղին մենք ապացուցեցինք, որ իսկական ամուր և ուժեղ թիմ ենք և արժանի էինք մեր 59 միավորին: Ցավոք այս` սեպտեմբերի խաղին ես այլևս չեմ կարողանա խաղալ ձեզ հետ, իմ սիրելի ասպետներ: Բայց իմացեք` ես ձեզ հետ եմ միշտ` լինեմ դպրոցում, թե համալսարանում, Հայաստանում, թե այլ երկրում: Ես միշտ կմնամ մեր <<Հայ ասպետի>> թիմի հայոց լեզվի և գրականության պատասխանատու խաղացողը: Հայ ասպետն ինձ մի լավ բան տվեց` ոչ, գիտելիք չէ, այն ինձ տվեց հրաշալի ընկերներ:
Ռոզա Գրիգորյան 

Комментариев нет:

Отправить комментарий