Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց

среда, 6 февраля 2013 г.

<<Անվտանգ համացանց>> աշակերտական մրցույթ 5.02.2013թ.


2013թ.-ի փետրվարի 5-ին ամբողջ աշխարհը տասներորդ անգամ նշեց Ապահով համացանցի միջազգային օրը: Microsoft ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և World Vision Հայաստանը՝ «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում Էրեբունի Պլազա հյուրանոցում համատեղ նշեց այդ օրն` արդեն ավանդույթ դարձած միջոցառումներով: Միջոցառման խորագիրն էր «Հաղորդակցվիր առցանց ապահով»: 


Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցը ներկայացնում էին 8-րդ դասարանի աշակերտներ` Եղիազարյան Գայանեն, Խեչումյան Արարատը, Նաջարյան Ջուլիետան, Պողոսյան Անդրանիկը, 10-րդ դասարանի աշակերտուհի Հովհաննիսյան Վիկտորյան, 11-րդ դասարանի աշակերտ Հարությունյան Ալբերտը:

Ալբերտ Հարությունյանը գրավել է առաջին տեղը
 




«Երգ» անվանակարգում Ալբերտը գրավեց առաջին տեղը և ստացավ պատվոգիր և նվերներ: «Տեսանյութ» անվանակարգում Գայանեն և Արարատը ստացան հատուկ մրցանակներ: Բոլոր մասնակիցները մասնակցության համար ստացան պատվոգրեր:


    
    ...մինչ  նոր հաղթանակներ:
Автор: Yerevan school 65 на 03:01
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Microsoft, safer internet day, school 65 after Leo, WorldVision, Ապահով համացանց, Թովմասյան Մարիաննա, Հարությունյան Ալբերտ, Նիկոյան Ռուզան

Комментариев нет:

Отправить комментарий

Следующее Предыдущее Главная страница
Подписаться на: Комментарии к сообщению (Atom)

Ընթերցողներ

Արխիվ

  • февраля (2)
  • августа (2)
  • мая (1)
  • апреля (2)
  • марта (5)
  • февраля (4)
  • декабря (1)
  • октября (1)
  • сентября (5)
  • августа (2)
  • июля (1)
  • июня (3)
  • апреля (2)
  • марта (1)

Մեր մասին

Yerevan school 65
Դպրոցը ստեղծվել է 1951թ.-ին: 1960 թ.-ին մեծ պատմաբան Լեոյի ծննդյան 100-ամյակի առիթով դպրոցն անվանակոչվել է նրա անվամբ:
Просмотреть профиль
Тема "Корпорация "Чудеса"". Автор изображений для темы: chuwy. Технологии Blogger.