понедельник, 19 марта 2012 г.
Անվտանգության կանոններ
Մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների պատրաստած տեսանյութը նվիրված ապահով համացանցի օգտագործման
Այսօր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված համերգ-միջոցառում, որը կազմակերպել էր 11-8 դասարանի աշակերտ Մինաս Իգիթբաշյանը: Մինչ համերգը սկսելը դահլիճում գտնվող կին ուսուցիչներին ծաղիկներ բաժանվեցին: Համերգի ցանկը բազմազան էր` սիրված, հին ու նոր, հայկական և արտասահմանյան երգեր, ասմունք, պար: Հրավիրված էին դպրոցի բոլոր ուսուցիչները, ԱԽ-ի, ԾԽ-ի և ԴԽ-ի անդամները, ՀՀ ԿԳՆ աշխատակիցներ և Շենգավիթ վարչական շրջանի որոշ դպրոցների տնօրեններ: Շնորհավորանքներով հանդես եկան դպրոցի տնօրենը և ՀՀ ԿԳՆ դպրոցների բաժնի պետը:
Հեղինակ` Վարդան Մովսիսյան
вторник, 6 марта 2012 г.
Առաջին քայլերը <Հայ ասպետ>-ում
Երեկ մեր դպրոցի տնօրեն Նորայր Խրիմյանը հանդիպեց <<Հայ ասպետ>> հեռուստախաղի մասնակիցների հետ և բազում խորհուրդներ հղեց խաղի մասնակիցներին: Ի դեպ, հաջորդ շաբաթ մեր դպրոցում սպասվում է փորձնական մի խաղ-մրցույթ` <<Հայ ասպետ>>-ի մասնակիցները կխաղան ընդդեմ դպրոցի ուսուցիչների և նրանց հետ կփորձեն իրենց ուժերը: Հիշեցնենք, որ այս տարի հեռուստախաղում փոփոխություններ են կատարվել. բացի բուն խաղից կկազմակերպվի նաև անհատական խաղ` յուրաքանչյուր թիմից կընտրվի մեկ լավագույն մասնակից ով կպայքարի գլխավոր մրցանակի `IPOD-ի և 3-օրյա ուղևորության համար դեպի Անի: Մասնկիցներ կընտրվեն նաև պարտված թիմերից: Հետաքրքիր է` ով կլինի այդ երջանիկը: Հեղինակ` Ռոզա Գրիգորյան
воскресенье, 4 марта 2012 г.
Այցելություն Ազգային Ժողով
Գարնանային առաջին օրը, մարտի 1-ն, Երևանի և Տավուշի մարզի որոշ դպրոցականներ, որոնց թվում նաև` թիվ 65 ավագ դպրոցի ներկայացուցիչը, այցելեցին Հայաստանի բարձրագույն ղեկավար մարմին` Ազգային Ժողով: Աշակերտներին ԱԺ-ի նախամուտքում դիմավորեց պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Այնուհետև աշակերտներին ուղեկցեցին ԱԺ-ի դահլիճի ԶԼՄ-ների համար նախատեսված օթյակ: Ասյտեղից նրանք ականատես եղան <պատմական> մի պահի` ԱԺ-ն ընդունեց կառավարության ներկայացրած <Արտակարգ դրության> մասին օրինագիծը: Մինչ օրինագծի ընդունման քվեարկության անցնելը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այս ամենից հետո, աշակերտներն անցան հարցազրույցների, քննարկումների և պաշտոնական հանդիպումների համար նախատեսված սրահ, որտեղ դպրոցականներին ընդունեց ԱԺ-ի նախագահ Սամվել Նիկոյանը: Ս.Նիկոյանը պատասխանեց երեխաների հարցերին, իսկ հարցադրումներից հետո նրանց հրավիրեցին ԱԺ-ի բուֆետ նախաճաշելու: Հանդիպումը կազմակերպել էր <Հույսի Կամուրջ> հասարակական կազմակերպությունը:
среда, 22 февраля 2012 г.
Նշվեց մայրենիի օրը...
Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հայտարարված է մայրենիի օր:
Այսօր Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցում մեկ օր ուշացումով նշվեց մայրենիի օրը: Ուշացման պատճառը հարգելի էր` երեկ միջոցառման մասնակից աշակերտները գրականության օլիմպիադայի տարածքային փուլում պատվով ներկայացնում էին իրենց սիրելի դպրոցը: Այսօրվա միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տառերի ստեղծմանը նվիրված ֆիլմ, իսկ երեխաները ասմունքեցին բանաստեղծություններ` նվիրված այդ նշանակալից տոնին: Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր դպրոցներում և մշակութային հաստատություններում այս օրերին տեղի են ունենում մայրենիի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:

среда, 15 февраля 2012 г.
Երկու հագեցած օր...
12 դասարանի աշակերտուհի
Ռոզա Գրիգորյան
Подписаться на:
Сообщения (Atom)