Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց

пятница, 22 февраля 2013 г.


«Ոզնի» միջդպրոցական համակարգչային մրցույթ



     Շուրջ 5 տարի Շենգավիթ համայնքում անցկացվում է «Ոզնի»  միջդպրոցական համակարգչային մրցույթը, որի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև հնարավորություն տալ աշակերտներին համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը: 
     Վիճակահանության միջոցով մասնակիցները ընտրում են իրենց աշխատանքի թեման և սահմանված ժամանակի ընթացքում ներկայացնում այն, որից հետո հանձնաժողովը ստուգում և գնահատում է աշխատանքները ըստ 3 անվանակարգի:
     Բոլոր մասնակիցներին տրվում է վկայագրեր, իսկ հաղթողներին`պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
6-րդ դաս-paint
7-րդ դաս-word
Автор: Yerevan school 65 на 12:30 1 комментарий:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: 65ավագ դպրոց, school 65 after Leo, Թովմասյան Մարիաննա, ԿՏԱԿ, համակարգիչ, Նիկոյան Ռուզան, Ոզնի մրցույթ

среда, 6 февраля 2013 г.

<<Անվտանգ համացանց>> աշակերտական մրցույթ 5.02.2013թ.


2013թ.-ի փետրվարի 5-ին ամբողջ աշխարհը տասներորդ անգամ նշեց Ապահով համացանցի միջազգային օրը: Microsoft ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և World Vision Հայաստանը՝ «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում Էրեբունի Պլազա հյուրանոցում համատեղ նշեց այդ օրն` արդեն ավանդույթ դարձած միջոցառումներով: Միջոցառման խորագիրն էր «Հաղորդակցվիր առցանց ապահով»: 


Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցը ներկայացնում էին 8-րդ դասարանի աշակերտներ` Եղիազարյան Գայանեն, Խեչումյան Արարատը, Նաջարյան Ջուլիետան, Պողոսյան Անդրանիկը, 10-րդ դասարանի աշակերտուհի Հովհաննիսյան Վիկտորյան, 11-րդ դասարանի աշակերտ Հարությունյան Ալբերտը:

Ալբերտ Հարությունյանը գրավել է առաջին տեղը
 




«Երգ» անվանակարգում Ալբերտը գրավեց առաջին տեղը և ստացավ պատվոգիր և նվերներ: «Տեսանյութ» անվանակարգում Գայանեն և Արարատը ստացան հատուկ մրցանակներ: Բոլոր մասնակիցները մասնակցության համար ստացան պատվոգրեր:


    
    ...մինչ  նոր հաղթանակներ:
Автор: Yerevan school 65 на 03:01 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Microsoft, safer internet day, school 65 after Leo, WorldVision, Ապահով համացանց, Թովմասյան Մարիաննա, Հարությունյան Ալբերտ, Նիկոյան Ռուզան

вторник, 21 августа 2012 г.

Խորհուրդներ` այլմոլորակայինների հանդիպելիս


Հատկապես վերջին շրջանում աշխուժացել են լուրերն այն մասին, թե ինչքան հաճախ են այլմոլորակայիններն այցելում մեր Երկիրը: Ով չի ալարում՝ իր գլխին եկած մի պատմություն է պատմում այլմոլորակայինների հետ շփումների մասին: Վերջերս նույնիսկ Հ1 հեռուստածրագրով նման մի հաղորդում ցույց տվեցին, իսկ առաջ այդպիսի բաներ ցուցադրում էր միայն ՙԱրմենիան՚: Ուրեմն մի լուրջ բան կա, ուրեմն մի օր էլ, սիրելի երեխաներ, ձեզանեց յուրաքանչյուրը կարող է ստիպված լիենել լուրջ շփումներ հաստատել այլ գալակտիկայից ժամանած մի հումանոիդի հետ: Եվ որպեսզի մեր Երկրագնդի բնակիչը նրանց հանդիպելիս խայտառակ չլինի, որոշեցինք տպագրել կանոնների մի հավաքածու, որը կօգնի ճիշտ վարվել նման ՙարտակարգ իրավիճակում՚:
1. Ով տեսել ու շփվել է այլմոլորակայինների հետ՝ վստահ ասում է, որ նրանք բոլորովին նման չեն մեզ, բայց սա դեռ չի նշանակում, որ կարելի է մատը տնկել վրան ու ճչալ, ասենք. ՙՀլը սրա մազալու դեմքին նայեք՚, կամ՝ մեկ այլ, ավելի խայտառակ արտահայտություն:
2. Նրանց հետ շփվելիս ծամոնը մի ճպճպացրեք բերանում ու փուչիկ մի սարքեք, արեւածաղկի սերմիկ, պարզ ասած՝ սեմուշկա մի չրթեք, գետնին մի թքեք. հիշեք, սրանք բաներ են, որ բոլոր գալակտիկաներում էլ համարվում են անկուլտուրական, անկիրթ արարք:
3. Համենայն դեպս խորհուրդ չի տրվում քիթը մատով քչփորել. ի՞նչ իմանաս, նրանց մոլորակում դա ի՞նչ կնշանակի:
4. Եթե հանկարծ նրանք կհրավիրեն մի զբոսանք կատարել իրենց տիեզերանավով՝ մի համաձայնեք. ի՞նչ իմանաս, ո՞ր գալակտիկա կտանեն: Եվ ընդհանրապես, եթե նման բան առաջարկի օտար մի քեռի, մեզ պես մեկը, նույնիսկ սովորական ՙՄերսեդեսով՚ կամ ՙԲՄՎ՚-ով՝ դարձյալ մի համաձայնեք. այդպիսի զբոսանքներն էլ անվտանգ չեն:
5. Բոլորովին կարիք չկա նրանց թռչող ափսեներից ինչ-ինչ մասեր քանդել-հանել, նրանք կարող են զրկվել իրենց հեռավոր մոլորակը վերադառնալու հնարավորությունից: Ընդհանրապես, ուրիշի սարքերին՝ լինի թռչող ափսե, թե սովորական ավտոմեքենա, ձեռք մի տվեք:
6. Նաեւ խորհուրդ չի տրվում թռչող ափսեներին խզբզել տարբեր անկիրթ բառեր, կամ, ասենք, գրել սիրելի ռոք խմբի, երգչի անունը, նաեւ գրել ՙԱ+Բ=Ս՚. ի՞նչ իմանաս, ինչպե՞ս կվերծանեն այլմոլորակայիններն այդ տառերը: Ախր նրանք չգիտեն, որ շենքերի, նույնիսկ պատմական արժեք ներկայացնող եկեղեցիների պատերին տարբեր հիմար բաներ խզբզելը ոմանց համար ՙհին ու բարի ավանդույթ է՚:
7. Եթե այլմոլորակայինը փոքր-մոքր է, ու համոզված եք, որ ձեզնից թույլ՝ կարիք չկա վիրավորել նրան, ձեռ առնել. չի բացառվում, որ այդ խեղճուկրակ հումանոիդից հետո թռչող ափսեից դուրս կգա նրա աժդահա երկրակիցը՝ քեզնից մի քանի անգամ մեծ եւ ուժեղ
8. Մի խոսքով, աշխատեք լավ տպավորություն գործել նրանց վրա, որ հաստատվեն բարի-դրացիական հարաբերություններ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ այլմոլորակայինները կարող են նաեւ շատ նման լինել մեզ, կամ նույնիսկ, ցանկության դեպքում, կարող են ստանալ մարդու կերպարանք: Այնպես որ, կիրթ ու քաղաքավարի վերաբերմունք ցույց տվեք բոլորին, անկախ նրա տեսքից ու դիրքից, ի՞նչ իմանաս, ով որտեղից է եկել կամ ում դիմակի տակից ով դուրս կգա:

   Մի խոսքով, սիրելի երեխաներ, պարզապես Մարդ եղեք:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Автор: Yerevan school 65 на 10:10 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: այլ գալակտիկա, այլմոլորակայիններ, Երկիր, թռչող ափսե, խորհուրդներ այլմոլորակայինների հանդիպելիս, ռոք

пятница, 17 августа 2012 г.

Ընդունելություն 2012-2013ուս.տարիների համար

 Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցը հայտարարում է ավագ դասարանների աշակերտների ընդունելություն հետևյալ հոսքերում` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաիրավագիտական, լեզվաբանական և տնտեսագիտական:
 Դպրոցում գործում է աշակերտական խորհուրդ, մեդիաակումբ, բանավեճի ակումբ, սպորտային խմբակներ, արշավների ակումբ, թատերական խմբակ, ներառական կրթության կենտրոն, հոգևոր-մշակութային կենտրոն(էլեկտրոնային գրատախտակով), ինտերնետ-համակարգչային կենտրոն, բացառիկ էլ.հրաձգարան, ինչպես նաև բավական մեծ ֆիզկուլտուրայի մարզահրապարակ և հանդիսությունների դահլիճ: Դպրոցում գործում է նաև Հայաստանում հայ մեծ պատմաբան Առաքել Բաբախանյանի(Լեո) միակ թանգարանը:
 Դպրոցում կրթությունն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից: Աջակցում են նաև տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

մանրամասների համար`

 հասցե` ՀՀ, Երևան, Շենգավիթ, Ֆրունզեի 56 փողոց,
 հեռ` 010 48-01-11, 010 48-09-22,

հարցերի համար` media.school65@gmail.com,

Դպրոցի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք`

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%AB%D5%BE_65_%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81,

http://yerevanschool65.blogspot.com/,

http://school65.schools.am/,

այցելեք նաև Ֆեյսբուքի և ՅուԹուբի(YouTube) մեր էջերը`

https://www.facebook.com/groups/highschool65/

http://www.youtube.com/user/theschool65?feature=results_main





Автор: Yerevan school 65 на 05:45 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: 65 դպրոց, 65ավագ դպրոց, ավագ դպրոց, Երևանի ավագ դպրոցներ, ըդունելություններ, Լեո

четверг, 24 мая 2012 г.

Буфетная революция в школе


Эти ребята учатся в обычной ереванской школе. В прошлом году, они сотворили, своего рода, буфетную революцию. Как известно буфеты школ не подчиняются администрации школы. Буфеты школ имеют своеобразную монополию, поскольку перемены короткие и ученики не всегда имеют возможность купить еду за пределами школ. Очень часто, в буфетах образовательных учреждений Армении господствуют антисанитария и бешеные цены.
Ребята говорят, что их буфет также был антисанитарным заведением с непонятной ценовой политикой. И вот, в один прекрасный день, они решили положить конец всему этому. Вызвали на ковер хозяина буфета и высказали свои недовольства. Хозяин решил уволить работников и тем самым решить проблему, но ребята настояли на том, чтоб их оставили и решили дать им шанс исправится. С сентября прошлого года все изменилось. В буфете есть конкретный список с ценами на все виды бутербродов и соки. Персонал работает в перчатках и халатах. Отныне половина сосиски с хлебом не стоят 150 драм, как это было раньше :-) . У них даже есть ящик с жалобами и предложениями.
Удивительно, но до сих пор об этом маленьком подвиге никто не знал. Вы не представляете какое удовольствие смотреть на ребят 16-17 лет от роду, которые твердят, что с ними уже все считаются. МОЛОДЦЫ!!!!!
Познакомился с директором и некоторыми преподавателями. Они всячески поддерживают ребят. Школа-чемпион по интеллектуальным играм и количеству образовательных походов. И именно эта школа в числе тех 30-ти школ Еревана, где до сих пор, нет центрального отопления. Во многих классах однослойные окна а рамки не крашенные.
Думаю все логично. Нельзя поддерживать финансово школу, где учатся умные перспективные ребята, которые могут и поднимают не детские вопросы.
Не случайно, что я не называю имен и номер школы. После того, как я встретился с студентами (обгоревшими 4 мая на Площади Республики), последние подверглись прессингу со стороны незнакомых мне людей. Мои личные этические рамки не позволяют подставить этих школьников.
Так что радуемся втихомолку, ждем, пока они поступят в ВУЗ-ы, станут более самостоятельными и намного уверенней в своем поведении. Тогда, уверен, уже не будет проблем с оглашением имен.
P.S По дороге в школу главная активистка Роза рассказала, что работники буфета ее маленько недолюбливают, даже сказали, что ждут дня, когда она окончит школу. Она на них не в обиде, обещает, что будет мониторить буфет даже после окончания школы.
Вот вам и решение проблемы школьной несправедливости. Все начинается с банального буфета. Вот вам и гражданское общество. :-)

Աղբյուր` http://www.radiovan.am/bufet/ 
Автор: Yerevan school 65 на 06:50 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Буфетная революция в школе, MEDIA, Երևանի թիվ 65 ավագ դպրոց

воскресенье, 29 апреля 2012 г.

.Ինկած բերդի իշխանուհին. դրամա երկու գործողությամբ

 Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի 10-11-րդ դաս. շնորհալի աշակերտների և լոգոպեդ Սոնա Գրիգորյանի համատեղ աշխատանքի շնորհիվ  դպրոցում բամադրվեց  <<Ինկած բերդի իշխանուհին>>: Աշակերտները իրենց խաղով հաճելիորեն զարմացրեցին ինչպես իրենց ուսուցիչներին, այնպես էլ դրսից հրավիրված հյուրերին:


























Автор: Yerevan school 65 на 01:05 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: .Ինկած բերդի իշխանուհին. դրամա երկու գործողությամբ, MEDIA, school 65 after Leo, Իմ մասին, կրթական նորություններ

пятница, 20 апреля 2012 г.

Հայ ասպետ

 Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրված <<Հայ ասպետյան>> Ասպարեզ խաղում մեր դպրոցի սան Էդգար Մեհրաբյանը փայլուն ելույթ ունեցավ` ցուցադրելով հիանալի և գեղեցիկ խաղ, ինչի առթիվ նրան շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ: Այս տարի սեպտեմբերին մեր թիմը կրկին կպայքարի լավագույնը կոչվելու տիտղոսի համար` ևս մեկ փայլուն խաղ ցուցադրելով: Առաջին իսկ խաղին մենք ապացուցեցինք, որ իսկական ամուր և ուժեղ թիմ ենք և արժանի էինք մեր 59 միավորին: Ցավոք այս` սեպտեմբերի խաղին ես այլևս չեմ կարողանա խաղալ ձեզ հետ, իմ սիրելի ասպետներ: Բայց իմացեք` ես ձեզ հետ եմ միշտ` լինեմ դպրոցում, թե համալսարանում, Հայաստանում, թե այլ երկրում: Ես միշտ կմնամ մեր <<Հայ ասպետի>> թիմի հայոց լեզվի և գրականության պատասխանատու խաղացողը: Հայ ասպետն ինձ մի լավ բան տվեց` ոչ, գիտելիք չէ, այն ինձ տվեց հրաշալի ընկերներ:
Ռոզա Գրիգորյան 

Автор: Yerevan school 65 на 16:10 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: school 65 after Leo, Երևանի թիվ 65 ավագ դպրոց, կրթական նորություններ, Հայ ասպետ
Предыдущие Главная страница
Подписаться на: Комментарии (Atom)

Ընթերցողներ

Արխիվ

  • февраля (2)
  • августа (2)
  • мая (1)
  • апреля (2)
  • марта (5)
  • февраля (4)
  • декабря (1)
  • октября (1)
  • сентября (5)
  • августа (2)
  • июля (1)
  • июня (3)
  • апреля (2)
  • марта (1)

Մեր մասին

Yerevan school 65
Դպրոցը ստեղծվել է 1951թ.-ին: 1960 թ.-ին մեծ պատմաբան Լեոյի ծննդյան 100-ամյակի առիթով դպրոցն անվանակոչվել է նրա անվամբ:
Просмотреть профиль
Тема "Корпорация "Чудеса"". Автор изображений для темы: chuwy. Технологии Blogger.